27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ֆֆ

Այսօր՝ ապրիլի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Վազգեն Ա.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցից դեպի Ռուբինյանց փողոցի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 57-ամյա Արայիկ Ա.-ին:



Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է հիվանդանոց:  



Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: