Ուկրաինայի բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է՝ ՌԴ զորքերը մարտավարական հաջողության են հասնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

դ

Ռուսական բանակը մարտավարական հաջողության է հասնում ճակատային գծի մի շարք ուղղություններում։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 13-ին, հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին․

«Հակառակորդը մեծացնում է ուժերը՝ զրահատեխնիկայի նոր ստորաբաժանումներով, ինչի շնորհիվ պարբերաբար հասնում է մարտավարական հաջողության», - գրել է նա՝ Telegram ալիքում:

Սիրսկիի խոսքով՝ դրան նպաստում է տաք և չոր եղանակը, որը թույլ է տալիս ավելի ակտիվ օգտագործել ծանր տեխնիկան։



 

--00—ՍՊ