Գեոմագնիսական փոթորիկներ են սպասվում, որ «կհարվածեն» ապրիլի 15-ին և 16-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

dd

Աստղագետները հայտնում են սպասվող գեոմագնիսական փոթորկի մասին, որը ԱՄՆ-ին «կհարվածի» ապրիլի 15-ին և 16-ին: 

Օվկիանոսների և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տվյալներով՝ այն կլինի G2 (միջին)կատեգորիայի։

Ապրիլի 11-ին Համաշխարհային կոորդինացված ժամանակով (UTC) ժամը 17:00 ՆԱՍԱ-ի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի աստղագետները գրանցել են արևի ցածր ինտենսիվության բռնկում՝ M5 (R1) ռենտգենյան տիրույթում՝ արեգակնային AR3633 բծից:

Ժայթքումն ուղեկցվել է պլազմայի արտանետմամբ՝ 500-700 կմ/վ արագությամբ։



Աղբյուրը՝ Հիդրոօթերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն

--00—ՍՊ