Ցեղասպանության հիշատակի նախօրեին կոչ ենք անում տարածել ՀՀ թուրքացված պատմական ժառանգության նկարները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

դ

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման նախօրեին «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը կոչ է անում բոլոր հայրենասերներին ապրիլի 14-ից համացանցում ակտիվ տարածել լուսանկարներ, որոնք ներկայացնում են՝

1. Արևմտյան Հայաստանի տարածաշրջանները

2. Արևմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանները

3. Արևմտահայության լուսանկարները մինչև Եղեռնը

4. Եղեռնին վերաբերող գեղարվեստական պատկերներ

5. Թուրքացված կամ մզկիթ դարձած հայկական պատմական ժառանգությունը

Տեսանյութերը թողարկեք #ՉենքՄոռանում #DontForget հեշտեգով։

 

--00—ՍՊ