«Օգտագործվել ենք որպես թնդանոթի միս»․ Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողները գերի են հանձնվել ՌԴ-ին 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

f

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները զանգվածաբար գերի են հանձնվում ռուսական բանակին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը․



«Ուկրաինայի զինված ուժերի էլիտար բրիգադի 9 ուկրաինացի դեսանտայիններ գերի են հանձնվել։ Նրանք դիմել են ռուս զինվորականներին և վայր դրել զենքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 



ՌԴ ՊՆ-ից նշում են․ «Մարտիկները խոստովանել են հրամանատարների ցածր պատրաստվածությունը, կենդանի ուժի և տեխնիկայի հսկայական կորուստները, ստորաբաժանումներում խուճապային տրամադրությունները:

Գերիների խոսքով՝ նրանք օգտագործվել են որպես թնդանոթի միս՝ հաշվի չառնելով հսկայական կորուստները․ «Հրամանատարները մեզ նետում էին մահվան, իսկ իրենք քաշվում մյուս կողմ»,- ասել է Ուկրաինայի զինված ուժերի 25-րդ բրիգադի գերեվարված զինծառայող Վալերին:

 

--00—ՍՊ