Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Առինջ գյուղում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 22-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Կոտայքի մարզի Առինջ գյուղից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 29-ամյա Խորեն Մ.-ին, որը ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ և 2-րդ մասերի 2-րդ կետերի մեղադրանքներով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։