Ագարակ-Բյուրական ճանապարհին բախվել են Toyota Camry-ն և ВАЗ 2107-ը, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

.

Ապրիլի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի Բյուրականի խաչմերուկում բախվել են Toyota Camry մակնիշի 90 ԼV 001 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 CN 625 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: