6 քաղաքացի էր մոլորվել Երանոս սարից Գառնու ձոր իջնելու ճանապարհին 

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ff

 

Ապրիլի 20-ին, ժամը  21:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 6 հոգանոց արշավախումբը (ՀՀ քաղաքացիներ) Երանոս սարից իջել է Գառնու ձոր և մոլորվել․ գտնվում է Ազատ գետի ափին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները 6 քաղաքացու (Ն․ Հ․, ծնված 2003 թ., Ա․ Ս․, ծնված 2000 թ., Լ․ Ա․, ծնված 1998 թ., Ն․ Լ․, ծնված 1998 թ., Ս․ Մ․, ծնված 1998 թ. և Վ․ Հ․, ծնված 2000 թ.) գետանցման միջոցով տեղափոխել են հակադիր ափ, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով մոտ 10 կմ ուղեկցել մինչև Քարերի սիմֆոնիա, որտեղից քաղաքացիները ինքնուրույն կշարունակեն ճանապարհը:

--00—ՍՊ