Ավինյանը պարգևատրել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

գգ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով, 40-րդ և 45-րդ կետերով.

1. Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձին գործառույթների իրականացման խորհրդատու Վազգեն Սեդրակյանին պարգևատրել

Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի վրա:

3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»:

--00—ՍՊ