Ռուբեն Վարդանյանը եղել է լիակատար մեկուսացման մեջ, անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ֆ

Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ այս ամբողջ ընթացքում գտնվել է լիակատար մեկուսացման մեջ, նրան նույնիսկ թույլ չեն տվել ընթերցանությամբ զբաղվել։



Նշվում է, որ չափել են միայն զարկերակային ճնշումը, ոչ մի այլ բժշկական օգնություն չեն ցուցաբերել։

«Մեր մտավախությունը, որ նրա առողջական վիճակն էլ ավելի է վատանում, խորանում է։ Խոսակցությունն ավատելուց առաջ նա մեզ ասաց․ «Հիմա ես ավելի, քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ամենակարևորն են, կյանքից ավելի կարևոր»,- հայտնել են Վարդանյանի ընտանիքի անդամները։

 

Հիշեցնենք՝ 24News-ը ավելի վաղ հայտնել է՝ Բաքվի բանտում ավելի քան երկու շաբաթ հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանը այս ընթացքում առաջին անգամ կապ է հաստատել ընտանիքի հետ։

--00—ՍՊ