Գյուղացիները թույլ չեն տվել Ոսկեպարի եկեղեցու շուրջ ականազերծման գործողություններ իրականացնել

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Գյուղացիները թույլ չեն տվել Ոսկեպարի եկեղեցու շուրջ ականազերծման գործողություններ իրականացնել։ Այդ մասին Ոսկեպարից ուղիղ եթերում հայտնել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ նշելով, որ ՀՀ ԶՈՒ-ն քիչ առաջ փորձել է եկեղեցու հարակից տարածքում ականազերծման գործողություններ իրականացնել․

«Իշխանությունը կրկին ու կրկին խաբել է, և մեծագույն կեղծիք է, որ կան պայմանավորվածություններ, որ սահմանն այստեղով չի անցնելու, որովհետև հստակ երևում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է, հակառակ դեպքում որևիցե պատճառ չէր լինի ականազերծման»,-  ասել է նա։

Ավելին՝ տեսանյութում։



--00—ՍՊ