Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

d

Երևան քաղաքում՝

Ապրիլի 21-22-ին կեսօրից հետո հնարավոր  է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

ֆ

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի  24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

f

--00—ՍՊ