Շտապօգնության ավտոմեքենան առանց վարորդի, ինքնաբերաբար ընթացել է ու բախվել երկաթե ճաղավանդակին

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

գ

 

Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մուտքի դիմաց շտապօգնության ավտոմեքենան, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում չի եղել, առաջ է ընթացել և բախվել երկաթե ճաղավանդակին:



Shamshyan-ի հաղորդմամբ՝ ավտոմեքենան վերևից չի ընկել:



Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:  

 

--00—ՍՊ