Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

gg

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․



«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա – Գյուլբենկյան փողոց խաչմերուկում:



Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայից դեպի Քոչարի փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի առանձին լուսացույցով:



Միաժամանակ նշված խաչմերուկում կկատարվի լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն»։ 

--00—ՍՊ