Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում է

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

1

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ նրանց թվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Գարեգին Բ-ն, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և կառավարության  անդամներ:

ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին ուղեկցում են նրանց կանայք:

Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Գարեգին Բ հանդիսապետությամբ աղոթք է հնչել, հավաքվածները գլուխ են խոնարհել և մեկ րոպե լռությամբ հարգել են 1,5 միլիոն հայերի հիշատակը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս