Երուսաղեմում 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթ է եղել

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Ապրիլի 23-ին Երուսաղեմում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ: Այդ մասին տեղեկանում ենք «Հայ Երուսաղեմն այսօր» ֆեյսբուքյան էջից։

1

Երթը սկսվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից և շարժվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որտեղ տեղի է ունեցել «Բարեխոսության կարգ» աղոթքը:

Երթի մասնակիցները այցելել են նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան, որի դիմաց տեղի է ունեցել մոմավառություն:

1