ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունն անդրադարձել է ամերիկյան իշխանությունների որոշմանը, համաձայն որի՝ «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ին առաջին անգամ թույլատրվել է Վաշինգտոնում ապրիլքսանչորսյան ցույցի հարևանությամբ իրենց հավաքն անցկացնել: Այդ մասին կոնգրեսականը գրառում է կատարել թվիթերյան իր էջում։
Կոնգրեսականն ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայության որոշումը «շոկային» է անվանել՝ նկատելով, որ թուրքական կազմակերպությունն այժմ հնարավորություն ունի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ակցիայի հարևանությամբ իր բողոքի ցույցը կազմակերպելու:
«Կոչ եմ անում անհապաղ չեղարկել թույլտվությունը»,-գրել է նա:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն արձագանքել է Փալոունի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած աջակցության համար: