Սիրելի՛ Հրանտ, գիտեմ՝ հեռու ես, բայց նորից կիսում եմ ապրիլի 24-ի ցավը․ Ջեմալ փաշայի թոռ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Հայոց ցեղասպանության և  Հրանտ Դինքի  մասին գրառում է արել Twitter-ում, որը դարձել բուռն քննարկման առարկա։ Այս մասին գրում է ermenihaber-ը: Գրառումն արվել է ապրիլի 23-ին։

Նշենք, որ Ջեմալ փաշայի թոռն այն թուրք հրապարակախոսներից է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

«Սիրելի Հրանտ, գիտեմ, որ դու շատ հեռու ես, սակայն ես նորից կիսում եմ ապրիլի 24-ի ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։ Հասան Ջեմալի վերոնշյալ գրառումը դժգոհությունների պատճառ է դարձել իր հետևորդների շրջանակներում, որոնց մեջ կան նաև ազգայնականներ, որոնցից ոմանք հետևյալ մեկնաբանություններն են արել. «Մարդ ինչպիսի ուղեղ պետք է ունենա, որ այս օրով նման գրառում կատարի», «Հասան Ջեմալ դու շատ ստոր մարդ ես», «Ատելությամբ դատապարտում եմ Հասաջան Ջեմալի գրառումը: Հայերը այդ տարիներին սպանել են «Միություն և առաջադիմություն» կուսակցության մի շարք ղեկավարների», «Կեցցե Էնվեր փաշան, Կեցցե Ջեմալ փաշան։ Իթթիհադականները կմեռնեն, բայց իթթիհադականությունը չի մեռնի»։