Դիմակավորված և դանակի սպառնալիքով մտել են դեղատուն, գողացել գումար ու դեղորայք

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

դեղատուն

Ապրիլի 24-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմանում ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արամ Գրիգորյանից, որը հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի 71 հասցեում գործող դեղատանը դիմակավորված անձը դանակի սպառնալիքով գումար է հափշտակել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը դիմակավորված մտել է Արցախի պողոտայի 10 շենքում գործող «Հելփ» դեղատուն և այնտեղ գտնվող դեղագետի կյանքին սպառնալով՝ հափշտակել է խոշոր չափի գումար, մի քանի տուփ տարբեր տեսակի դեղորայք, դեղագետի՝ «Սամսունգ» բջջային հեռախոս, ոսկյա մատանի, դրամապանակ։

Ըստ աղբյուրի՝ դրամապանակի մեջ եղել է դեղագետի անձնական՝ 40 000 դրամը, մի քանի բանկային քարտեր։

Փաստի առթիվ ավագ քննիչ Միրզոյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրգործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ - հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողացված ապրանքներն ու գումարը հայտնաբերելու ուղղությամբ։