Սոլովյովն ինստագրամյան էջում կիսվել է հայերի ցեղասպանության վերաբերյալ Պուտինի ելույթով

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Հրեական արմատներով ՌԴ քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովն  ինստագրամյան էջում կիսվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գրառմամբ, որում նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայերի ցեղասպանությունն անվանել է «մարդկության պատմության ամենասարսափելի և ողբերգական իրադարձություններից մեկը»:

«100 տարի անց գլուխ ենք խոնարհում մեր երկրում՝ որպես սեփական ցավ ընկալվող ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ: Ռուսաստանի դիրքորոշումը եղել ու շարունակում է օբյեկտիվ և հետևողական մնալ՝ ազգային պատկանալիության հիմքով զանգվածային բնաջնջումը չի կարող արդարացում ունենալ: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի այսպիսի չարագործությունները երբեք, ոչ մի տեղ չկրկնվեն: Հայերի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների նոր սերունդները պետք է խաղաղության և համերաշխության մեջ ապրեն՝ չիմանալով այն սարսափների մասին, որոնց հանգեցնում է կրոնական թշնամանքի, ագրեսիվ ազգայնականության և քսենոֆոբիայի հրահրումը: Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին մաղթում եմ բարիք, խաղաղություն և բարեկեցություն: Զոհերի հիշատակը հավերժ է»,-ասվում է հրապարակման տեքստում:

Դրան կից հրապարակվել է նաև Պուտինի՝ 2015 թ. Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում ունեցած ելույթից մի հատված: