ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Հալեպում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ, Սուրբ Երրորդություն եկեղեցու «Աղաջանյան» սրահում ապրիլի 23-ի երեկոյան տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ձեռնարկ, որը կազմակերպվել է հայկական երեք համայնքապետների կողմից:
Արարողությանը ներկա են եղել Բերիո հայոց թեմի ներկայացուցիչ Գերշ. Տ. Մակար եպիսկոպոս Աշգարյանը, Հայ Կաթողիկե համայնքապետ Արհի. Տ. Պետրոս Արք. Միրիաթյանը, Հայ ավետարանական համայնքի պետ Վերապատվելի հարություն Սելիմյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռէիսյանը, ՀՀ Հալեպի Գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հալեպահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, քահանա հայրեր, առաքինազարդ քույրեր, ազգային, բարեսիրական, մարզական, եկեղեցական եւ հայրենակցական միություների ներկայացուցիչներ։