Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ին կապակցությամբ գրառում է արել թվիթերյան միկրոբլոգում

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերի ցեղասպանության 104-րդ տարելիցին գրառում է արել թվիթերյան միկրոբլոգում, որը ներկայացնում ենք ստորև․

«Ապրիլի 24-ին պաշտոնապես ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որպեսզի հիշենք, որ մարդն ընդունակ է վատագույնին, եթե մոռանում է՝ ինչն է իրեն կապում հարևանի հետ, և որպեսզի հետևողական լինենք, որ պատմությունը չկրկնի նրա սխալները»: