Նիկոլ Փաշինյանը «Ռոսիա 1»-ի ուղիղ եթերում խոսել է Պուտինից և Զելենսկուց

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռոսիա 1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում խոսել է Ռուսաստան-Ուկրաինա հարաբերության մասին։

«Ինձ համար կարևոր է լինել կոռեկտ իմ երկու կոլեգաների՝ Ռուսաստանի նախագահի և Ուկրաինայի ընտրված նախագահի մասին խոսելիս։

Կարծում եմ՝ բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությանը ոչ մի այլընտրանք չկա»,- ասել է Փաշինյանը, ապա հավելել, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ազգեր են, ուստի վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը կվերականգնվի: