Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպումը մեկնակել է․ այն նախատեսվածից երկար է տևում

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

1

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում ընթանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ռուսական լրատվամիջոցները։

Ria.ru-ն գրում է, որ երկու պետությունների ղեկավարների զրույցը ծրագրվածից երկար տևում՝ մեկ ժամից ավելի, մինչդեռ սահմնաված է եղել 50 րոպե։ Օրակարգի գլխավոր թեման հյուսիսկորեական միջուկային խնդիրն է:

Նախքան Պուտինի հետ հանդիպումը Կիմ Չեն Ընը բացառիկ հարցազրույց էր տվել «Ռոսիա» հեռուստաալիքին՝ Պավել Զարուբինին: Հարցազրույցը բացառիկ էր այնքանով, որ Կիմ Չեն Ընը օտարերկրյա լրագրողներին հարցազրույց չի տալիս:

Հաղորդման ժամանակ  նա հույս է հայտնել, որ Պուտինի հետ բանակցության ընթացքում կկարողանա քննարկել Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման, երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ կոնկրետ հարցեր:

1