Ամեն հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, այլ երկրներում մեզ խայտառակում են․ Սանասարյան

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

Դավիթ

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել

«Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում։

Սպայական լուրջ մշակույթ ունեցող երկրներում պատիվ ունեցող գեներալը կտտանքների ենթարկվելու գնով էլ ապաստան չի խնդրում այլ երկրից, հանձնվում է իր երկրին, որ ուսադիրների ինստիտուտի պատն անսասան մնա։

Չնայած պատիվն իրենց համար խորթ հասկացողություն է»։

Ըստ երևույթին, ՊՎԾ նախկին պետը նկատի ունի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, որը օրերս քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից: «Руна» պարբերականին տված հարցազրույցում Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտնել է, որ միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է։

«Պատշաճ կերպով ձևակերպվել է: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- ասել է փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:

ՌԴ դատարանի որոշել է Ռուսաստանում Միհրան Պողոսյանին կալանավորվել 40 օրով։  Քննարկվում է ԴԱՀԿ նախկին պետին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը: