Դիվանագիտական ծառայության գործունեության համար գործադիրը 347 մլն 522 հազար դրամ հատկացրեց

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

ԱԳՆ

Կառավարությունը որոշեց 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 2019 թվականի 1-ին կիսամյակում 115 մլն 840 հազ. դրամ, 9 ամսում՝ 231 մլն 681 հազ. դրամ և տարեկան՝ 347 մլն 522 հազ. դրամ՝ օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման համար։

Որոշումը կայացվել է կառավարության՝ ապրիլի 5-ի նիստի ժամանակ։