Հայկ Գևորգյանն ազնիվ չի եղել․ մանիպուլյացիայի է ենթարկում լրատվական դաշտը․ Իվետա Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 25, 24News

Տոնոյան

Հայկ Գևորգյանն առանվազն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով «Արարատցեմենտի» շուրջ եղած բանավեճերին:

«Խորհրդանական ամբիոնից հայտարարեց, թե մասնավորեցման գործթնացը 200 հազար դոլար է արժեցել: Պայմանագիրը ձեռքիս տակ է ու կարող եք ինքներդ էլ տեսնել: Նա նշում է միայն երկրորդ կետը, որի համաձայն՝ մասնավորեցման համար 200 հազար դոլար է նախատեսված, սակայն չի նշում հենց դրան հաջորդած 3-րդ կետը, որտեղ մնացած բոլոր ֆինանսական հարցերն են, մասնավորապես՝ 6 մլն 866 հազար դոլար պատքերի մարում և այլն և այլն: Ընհանուր առամամբ էլ 10 մլն դոլարից էլ ավելի գումար է արժեցել մասնավորեցման  ամբողջ գործընթացը՝ հաշվի առնելով ապրանքների մարումն ու մնացյալ ծախսերը, էլ չենք անդրադառնում հետագայում արդեն 6.2 մլրդ դրամ ներդրումային ծրագրերին»,- ասաց Տոնոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդարանում ցեմենտի ներկրման տուրքը 22 հազար դրամ դարձնելու վերաբերյալ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն ասել էր, որ «Արարատցեմենտ» գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով: Արձագանքելով պատգամավորին՝ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ եթե դա համապատասխանում է իրականությանը և պատգամավորը կարող է դա ապացուցել, ապա ինքը պատրաստ է նվիրել ցեմենտի գործարանը վերջինիս: