«Թուրքիան ձախողել է». ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն ապրիլի 24-ին նշում էր ծնունդը

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ապրիլի 24-ին՝ ծննդյան 36-ամյակին, անդրադարձել է հայերի ցեղասպանությանը:

«Հայի համար ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծննդյան տարեդարձը տոնելու հետ, քանի որ դա հային պատասխանատվության զգացում է տալիս մի այնպիսի բանի համար, որն իրենից մեծ է։ #Թուրքիան ձախողել է»,- թվիթերյան էջում գրել է ամերիկահայ գործարարը։

Տարեսկզբին Ալեքսիս Օհանյանը Հայաստանում էր, նա հանդիպել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստան այցի ժամանակ նա հայտնել էր հայկական կոնյակի արտադրության բիզնես սկսելու մասին:

«Կոնյակի անունը «Shakmat» է՝ ի պատիվ Հայաստանում ամենասիրված խաղերից մեկի: