25-ամյա վարորդը Opel-ով բախվել է գովազդային վահանակին և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Վթար

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Վիգեն Բաղդասարյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 462 համարանիշի ավտոմեքենայով Մայրաքաղաքային փողոցի 182 հասցեում՝ «Լենդ Գանե»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել «Լուիզա» հանդիսությունների սրահի գովազդային վահանակին և գլխիվայր շրջվել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: 

Վարորդին առաջինը օգնության են հասել «Լենդ Գանե»-ի և «Լուիզա» հանդիսությունների սրահի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին, ով, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից: