Ռուսաստանում ավարտվել է ԿԻմ Չեն Ընի և Վլադիմիր Պուտինի 3․5 ժամ տևած առաջին գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 25, 24News

Պուտին Չեն Ըն

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում ավարտվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին գագաթաժողովը, գրում է РИА Новости-ն:

Բանակցությունները տևել են երեքուկես ժամ, որից 2 ժամը ղեկավարները զրուցել են դեմառդեմ ձևաչափով: 

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Կորեական թերակղզում իրավիճակին նվիրված հարցեր: Հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդներն էլ քննարկումը կառուցողական են որակել:

Հիշեցնենք, որ սա երկու ղեկավարների առաջին հանդիպումն է, ինչպես նաև Կիմ Չեն Ընի առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Կիմ Չեն Ընը Ռուսաստան ժամանելուց հետո բացառիկ հարցազրույց էր տվել «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող, հաղորդավար Պավել Զարուբինին: Նա հույս էր հայտնել, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կկարողանա քննարկել Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ կոնկրետ հարցեր: Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Կիմ Չեն Ընը հարցազրույց է տվել օտարերկրյա լրագրողին: