Սպասո՞ւմ եք Սերժ Սարգսյանի խոսելուն, դուրս եկեք փողոց, ո՞վ է սպասում. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ ապշած հետևում է մեդիադաշտի աշխատանքին, որով հանրային ակնկալիք է ձևավորվում Սերժ Սարգսյանի հետագա խոսալու հետ կապված։

«Դա որ անում եք՝ ժողովրդի՞ն եք ձեռք առնում, թե՞՝ ում: Մարդը 10 տարի երկրի նախագահ է եղել, բան չի խոսել, 10 տարի անցել, հեղափոխություն է եղել, իշխանությունից թողել, գնացել է, ինքը ինչ-որ ուժեղ բան պիտի՞ ասի, ի՞նչ եք ուզում, որ ասի»,- ասել է Մարուքյանը և խորհուրդ տվել մոռանալ այն մարդկանց, որոնք  հրաժարական են տվել, անցել պատմություն, եղել են մեծամասնություն, բայց անգամ անցողիկ շեմը խորհրդարանական ընտրությունների ժամանակ չեն հաղթահարել։

«Ի՞նչ պիտի ասի, ի՞նչ եք գնում, հարցնում: Իրենց օրակագը ո՞րն ա: Ի՞նչ պիտի խոսի, պետք է ասի, որ կենտրոնում մանկապարտեզները սեփականաշնորհո՞ւմ էին: Է՞դ հարցին է պատասխանելու, թե՞ որ պաշտպանության նախարար ենք ունեցել, ՌԴ քաղաքացի է եղել: Դրան է, հա՞, պատասխանելու»,- վրդովված ասել է Մարուքյանը: