Փաշինյանը «Независимая газета»-ին պատմել է սիրած ուտելիքի, խմիչքի, գրողների և ֆիլմ մասին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Независимая газета»-ի բլից հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․

«- Ե՞րբ է սկսվում ձեր աշխատանքային օրը և ե՞րբ է ավարտվում այն:

- Առավոտյան ժամը 8-ից: Ավարտվում է, երբ այլևս ուժ չկա աշխատելու:

- Հոբի՞:

- Երբեք չի եղել ու չկա:

- Սիրած ուտելի՞քը:

- Սպաս։

- Խմի՞չքը:

-Սուրճ: Ես ալկոհոլ ևս օգտագործում եմ, բայց նախապատվություն չկա: Կախված է շրջապատից և իրավիճակից:

- Սիրելի գրո՞ղը:

- Հովհաննես Թումանյան, Ֆյոդոր Դոստոևսկի, Հրանտ Մաթևոսյան:

- Ե՞րբ եք վերջին անգամ գեղարվեստական ֆիլմ դիտել և ո՞րն է այն:

- Օրեր առաջ դիտել եմ իտալական կատակերգություն՝ «Օրենքն այստեղ տեղ չունի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռոսիա 1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում խոսել է Ռուսաստան-Ուկրաինա հարաբերության մասին։

«Ինձ համար կարևոր է լինել կոռեկտ իմ երկու կոլեգաների՝ Ռուսաստանի նախագահի և Ուկրաինայի ընտրված նախագահի մասին խոսելիս։

Կարծում եմ՝ բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությանը ոչ մի այլընտրանք չկա»,- ասել է Փաշինյանը, ապա հավելել, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ազգեր են, ուստի վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը կվերականգնվի: