Շրի Լանկայում իրականացված պայթյունների գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 76-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Շրի Լանկայում իրականացված պայթյունների գործով ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 76-ի, հայտնում է «Ada Derana» պորտալը: Այս գիշեր բերման է ենթարկվել 16 մարդ:

Ավելի վաղ հաղորդվում էր 60 ձերբակալվածի մասին:

Շրի Լանկայում զատկական կիրակի օրը տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. դրանցից առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում և երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արևմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում:

Պայթյունների հետևանքով զոհվել է 359 մարդ: