Ուկրաիներենն Ուկրաինայի միակ պաշտոնական լեզուն է այսուհետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Համաձայն Ուկրաինայի գերագույն ռադայի ընդունած նոր օրենքի՝ ուկրաիներենը երկրի միակ պետական լեզու է  հռչակվում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Օրենքին կողմ է քվեարկել 278 պատգամավոր: Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի երկրի նախագահի ստորագրմանը:

Օրենքը պահանջում է, որ Ուկրաինայի քաղաքացիները կյանքի բոլոր՝ պետական, կրթական, առողջապահական, ծառայությունների և այլ ոլորտներում օգտագործեն բացառապես ազգային լեզուն: Բացառությունները կվերաբերեն միայն անձնական շփմանը և կրոնական ծեսերին:

Այս օրենքը միտված է ուկրաիներենի՝ որպես ազգային լեզվի զարգացմանը և պահպանմանը: Պաշտոնյաների համար լեզվի գիտելիքների թեստ կանցկացվի և արդյունքների անբավարար լինելու դեպքում նրանց 128-459 դոլարի տուգանք կսպառնա: