Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն՝ Երևանում անցկացվող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը:

Այս մասին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։