Արմավիրի նախկին մարզպետը նշանակվել է Արմեն Մուրադյանի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Նշանակում

Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը նշանակվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի խորհրդական։ Նա նշել է, որ երախտապարտ է պաշտոնին նշանակվելու առաջարկի համար և որ աշխատելու է ի շահ համալսարանի։