ՀՀ-ն մեծապես կարևորում է Նիդերլանդների հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

բակո

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դոումային (նստավայրը՝ ք․ Թբիլիսի):

«Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Նիդերլանդների հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչին լավագույնս կարող է նպաստել բարձրաստիճան փոխայցերի իրականացումը: Հանրապետության նախագահը նաև շնորհավորել է դեսպանին գալիք տոնի՝ Նիդերլանդների Ազգային օրվա կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական փոխգործակցությունը խորացնելու հարցը, մասնավորապես գիտության, կրթության, մշակույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասված է հաղորդագրությունում: