Հայ մասնակիցները կանանց Եվրոպայի առաջնությունում լրացրեցին գրոսմայստերի նորմաները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Թուրքիայում ավարտված Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը լրացրեցին կանանց միջազգային գրոսմայստերի նորմաներ:

Մարիա Գևորգյանի համար այս նորման արդեն 3-րդն է: «Կանանց գրոսմայստեր» կոչում ստանալու համար, բացի 3 նորմաներից, անհրաժեշտ է ձեռք բերել 2300 վարկանիշ: Գևորգյանի ընթացիկ վարկանիշը կազմում է 2299 կետ:

5 շախմատիստուհի 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր և կիսեցին 1-5-րդ հորիզոնականները: Չեմպիոնին որոշելու համար հաշվարկվեցին լրացուցիչ ցուցանիշները: Արդյունքում, Եվրոպայի կանանց չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալինա Կաշլինսկայան, Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Սեբագը դարձավ փոխչեմպիոն, իսկ Գերմանիան ներկայացնող Եղիսաբեթ Պաեցը՝ նվաճեց բրոնզե մեդալ: Մեր ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանը վաստակեցին 6.5-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 29-րդ, 31-րդ, 32-րդ և 35-րդ հորիզոնականները: Աննա Սարգսյանը վաստակեց 4.5 միավոր: