Ապրիլի 30-ին՝ խորհրդարանական լսումներ․ թեման՝ հարկային օրենսգրքի քննարկումն է

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

ԱԺ

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցով ապրիլի 30-ին ԱԺ լիագումար նիստերի դահլիճում խորհրդարանական լսումներ կկազմակեպրվեն։

Որոշումը հաստատվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ձևաչափն ու օրակարգը կքննարկեն։

«Այս պահին նպատակ կա հստակ ֆիքսելու այդ օրը, իրազեկելու, որպեսզի շահագրգիռ կողմերը, տնտեսագետները նույնպես հնարավորություն ունենան դիմելու և, եթե ելույթ ունենալու ցանկություն ունեն, ժամանակ ունենան նախապատրաստվելու համար»,- ասել է Թունյանը։