Բակո Սահակյանն Ասկերանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին Ասկերան քաղաքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի շրջանում Արցախի Հանրապետության Նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքին ու արդյունքներին և 2019 թվականի ծրագրերին: 

Ինչպես տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, համապատասխան զեկույցներով հանդես են եկել կառավարության անդամներ, շրջվարչակազմի պատասխանատուներ:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: