Ջո Բայդենը 2020 թվականին 3-րդ անգամ կհավակնի ԱՄՆ նախագահի պաշտոնին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

Ջո
CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ, 76-ամյա Ջո Բայդենը հայտնել է, որ իր թեկնածությունը կառաջադրի 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին: Բայդենի 3-րդ անգամ է իր թեկնածությունն առաջադրում նախագահի պաշտոնում: Նախկինում առաջադրումները եղել են 1988 և 2007 թվականներին: 

Վերլուծաբաններն ու բուքմեյքերները կարծում են՝ նա Դեմոկրատական կուսակցության կողմից որպես վերջնական թեկնածու առաջադրվելու ամենամեծ շանսերն ունի:

Ջո Բայդենը ԱՄՆ փոխնախագահն է եղել 2009-2017 թվականներին՝ Բարաք Օբամայի օրոք, իսկ մինչ այդ պաշտոնը ստանձնելը 36 տարի եղել է Դելավեր նահանգից սենատոր: