Հենց նոր սերունդը պետք է շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը․ ABC

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տասնյակ հազարավոր ակտիվիստներ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ փողոց են դուրս եկել, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

«Հենց նոր սերունդը պետք է շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը»,- ասվում է հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում:

Երթի մասնակից հայերը հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել են, որ նմանատիպ երթեր և ակցիաներ կիրականացվեն, մինչև Թուրքիան չճանաչի Ցեղասպանության փաստը և հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարությունը չվերականգնվի:  

Լոս Անջելեսի հիմնական փողոցները մինչև երեկո ակցիայով պայմանավորված փակ են մնացել: Երթն ավարտվել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի մոտ:

Նախօրեին մեկ այլ բազմամարդ ակցիա է անցկացվել Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ հայաշատ քաղաքում: