Պուտինը Կիմ Չեն Ընին տակդիրներով բաժակներ է նվիրել, Կիմ Չեն Ընը Պուտինին՝ թուր

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից բաժակներ է նվել ստացել:

«Նախագահը ԿԺԴՀ առաջնորդին տակդիրներով բաժակներ է նվիրել», - հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին՝ հայտարարել է «ТАСС» գործակալությունը:

Կիմ Չեն Ընը ևս Պուտնինի համար նվեր էր պատրաստել։ Վլադիվոստոկի բանակցությունից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ռուսաստանի նախագահին թուր էր նվիրել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումը նախատեսված 50 րոպեի փոխարեն տևել է 3 ու 5 ժամ: