Հայ ժողովրդին խորին վիրավորանք է, աշխարհը պետք է չլռի․ Փաշինյանը՝ Էրդողանի ուղերձի մասին

 

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

Նիկոլ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ի ելույթն անվանել է հայերի ցեղասպանության ժխտման նոր մակարդակ և «ազգի սպանդի արդարացում»: Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում։

1

«Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելը, ու դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև՝ մի ողջ ազգի սպանդի արդարացում»,-գրել է Փաշինյանը։

1

«Ամենից առաջ ապրիլի 24-ին այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից: Աշխարհը պետք է չլռի»,- գրել է վարչապետ Փաշինյանը:

Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին, քանի որ աշխարհասփյուռ հայերը հարգանքի տուրք էին մատուցում հայերի ցեղասպանության 104-րդ տարելիցին, իսկ Թուրքիայի ղեկավարը կրկին հերքում էր 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը և այն անվանում «1915 թ. հայերի տեղահանություն»: