Հեղափոխությունից հետո գումար շորթելը վերացել է, օրենքի առաջ հավասար ենք․ վիրահայ գործարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Առնվազն կույր պետք է լինել՝ չնկատելու, որ երկրում էական փոփոխություններ են եղել։ Դրանք գործարարների համար շոշափելի են, թեև շարքային քաղաքացիները առայժմ չեն զգում։
Այս մասին 24TV-ի եթերում ասել է Վրաստանի հայ գործարարների միության նախագահ, գործարար Սամվել Աղեկյանը։

«Շորթանքը վերացել է։ Առաջ եթե անգամ օրինական էիր աշխատում, քեզնից գումար էին շորթում, հիմա դա վերացել է։ Ես՝ որպես գործարար, տպավորություն ունեմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, սկզբունք կա»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։