Խարդախության համար հետախուզվողը բաժին է ներկայացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 28-ամյա Մանե Ղազարյանը, որը ապրիլի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։