Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկի մոտ տղամարդը կրակել է մեկին և ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Մոսկվայի մետրոյի «Новые Черемушки» կայարանի մոտ տղամարդը հրազենից կրակ է բացել: Դեպքի հետևանքով կա 2 զոհ: Այս մասին հայտնում է TASS լրատվական գործակալություն՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

Հաղորդվում է, որ կայարանի մոտ հրազենային վնասվածքով 2 մարմին է հայտնաբերվել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը սպանել է մեկին, որից հետո ինքնասպան է եղել:

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, որը պարզում է տեղի ունեցածի մանրամասները: