Արթիկում բնակարաններից գողություններ կատարած անձը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

2018 թվականի դեկտեմբերի 17-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել մի բնակարանից հինգ հազար ռուբլի, 740 հազար դրամ եւ 400 հազար դրամ ընդհանուր արժողության ութ կտոր ոսկյա զարդեր գողանալու մասին:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ապրիլի 24-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 29-ամյա Վահե Մ.-ն, որն այս տարվա փետրվարի 16-ից այլ հանցագործություն կատարելու մեղադրանքով կալանավորված է: Պարզվել է նաեւ, որ Վահեն այս տարվա փետրվարի վեցին մի այլ քաղաքացու բնակարանից գողացել է երկու միլիոն դրամի ոսկյա զարդեր:

Երկու դեպքով էլ ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: