Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մարտին աճել է 6,5%-ով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Տնտեսություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ․ հունվար- մարտին 2018թ. հունվարմարտի նկատմամբ աճել է 6,5%-ով, իսկ 2019թ․ մարտը փետրվարի համեմատ՝ 14.8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից։ 

2019թ․ հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2%-ով, շինարարության ծավալը՝ 10.8%-ով, առևտրի շրջանառությունը՝ 10.1%-ով։

Սակայն նվազել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 0․2%-ով, ինչպես նաև արտաքին առևտրաշրջանառությունը 95.0։ Մասնավորապես արտահանում նվազել է 8,6%-ով, իսկ ներմուծումը 3,1%-ով։