Կմեկնարկի ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Ապրիլի 26-ից մեկնարկում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննելու է կուսակցության վերջին մեկ տարվա գործունեությունը, որոշելու է առաջիկա ռազմավարությունը և ընտրելու է նոր Գերագույն մարմին:

ՀՅԴ գերագույն մարմնից տեղեկացնում են, որ ժողովին հրավիրված են նաև կուսակցության արտերկրի կազմակերպական կառույցների ներկայացուցիչները: